UFC-ի նախագահ Դեն Ուայթն առաջին անգամ խոստովանել է, որ Խաբիբ Նուրմագոմեդովի ու Թոնի Ֆերգյուսոնի միջև մենամարտը կորոնավիրուսի պատճառով կարող է չկայանալ ապրիլի 18-ին, ինչպես որ նախատեսված է:
Ավելի վաղ Ուայթը հայտարարում էր, որ մենամարտն անպայման կկայանա ապրիլի 18-ին, բայց ոչ ԱՄՆ-ում:
Նախագահին հարցրել են՝ արդյոք նա կարո՞ղ է հաստատել, որ Խաբիբ-Ֆերգյուսոն մենամարտը կկայանա ապրիլի 18-ին.
«Գիտեք՝ 10 օր առաջ ես կարող էի վստահաբար պատասխանել, բայց հիմա ստիպված եմ գործել՝ հանգամանքներից ելնելով: Չգիտեմ, հիմա ես պատասխան չունեմ»,- ասել է Ուայթը TSN-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի պատճառով աշխարհում հետաձգվում կամ չեղարկվում են գրեթե բոլոր խոշոր մարզական իրադարձությունները: