Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը կարծում է, որ ակումբները պետք է արագորեն վերսկսեն մարզումները, հաղորդում է Marca-ն:
Ըստ Տեբասի ՝ դա հնարավորություն կտա ավելի լավ պատրաստվել առաջնության վերսկսմանը: Լիգայի ղեկավարը վստահեցրել է, որ նրանք կապահովեն խաղերի անցկացման անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Լա Լիգան դադարեցված է և դեռ հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի: Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել է 18.000 մարդ, որից 833-ը ՝ մահացել են:
Հավելենք, որ ՈւԵՖԱ-ի մարտի 17-ի արտակարգ համաժողովում որոշում է կայացվել հետաձգել Եվրո-2020-ը:
Արդյունքում որոշվել է մրցաշարը տեղափոխել 2021 թվական՝ հունիսի 11-ից հուլիսի 11-ը: