«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կշարունակի մարզել կատալոնական ակումբը նաև հաջորդ մրցաշրջանում, տեղեկացնում է Sport. es-ը:
Նշվում է, որ ակումբի ղեկավարները գոհ են Սետյենի աշխատանքից և չեն պատրաստվում հրաժարվել նրա ծառայություններից:
Սետյենի հետ կնքած պայմանագրում կա մի կետ, ըստ որի «Բարսելոնան» կարող է մրցաշրջանի ավարտից հետո խզել պայամանագիրը մասնագետի հետ:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը վաստակել է 58 միավոր և գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: