Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կշարունակի գլխավորել թիմը, անկախ այն հանգամանքից, թե ինչպես կավարտվի մրցաշրջանը։
«Ռեալի» ղեկավարությունը մինչ այս սպասում էր մրցաշրջանի ավարտին՝ Զիդանի ապագան թիմում որոշելու համար, սակայն հիմա կորոնավիրուսի հետ կապված դադարն օգտագործվում է հաջորդ մրցաշրջանին պատրաստվելու համար։
AS-ի հաղորդմամբ, արքայական թիմի ղեկավարությունը որոշում է կայացրել, որ Զիդանն անկախ ցույց տված արդյունքից չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից: