«Յուվենտուսն» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերային իրավունքները:
Tuttosport-ի փոխանցմամբ, Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է թուրինյան ակումբի հետ ու համաձայնեցրել պայմանագրի որոշ կետեր:
Նախկինում հաղորդվում էր, որ Պոգբային ձեռք բերելու պայքարում «Յուվեն» առաջատար է: Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո: