Sport.es-ի հաղորդմամբ, «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ամռանը կարող է վերադառնալ «Սևիլիա»:
Ռակիտիչի համար «Սևիլիան» լավագույն տարբերակն է, չնայած, որ այնտեղ ավելի քիչ կվաստակի:
«Սևիլիան» կատալոնացիներին տեղեկացրել է ֆուտբոլիստի հանդեպ իր հետաքրքրության մասին: «Բարսելոնան» արդեն բանակցություններ է վարել կիսապաշտպանի հետլ:
Համաձայնագիրը լրանում է 2020/21 մրցաշրջանի ավարտին, սակայն, ենթադրվում է, որ կողմերը չեն թարմացնի պայմանագիրը: Հիշեցնենք, որ Ռակիտիչը 2011-2014 թթ-ին պաշտպանել է «Սևիլիայի» գույները: