«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, որն այժմ աշխատանք չունի, խոսել է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս» հնարավոր վերադարձի մասին:
«Հուսով եմ, որ մի օր կվերադառնամ «Նյուելս Օլդ Բոյս»: Ես դեռ հնարավորություն ունեմ սպասելու: Ցանկանում եմ, որ դա տեղի ունենա 10 տարվա ընթացքում՝ Լիոնել Մեսիի հետ միասին »,- 48-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Radio de Plata-ն:
Ավելի վաղ Լեո Մեսսին հայտարարել էր, որ երազում է խաղալ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»:
Պոչետինոն «Նյուելս Օլդ Բոյսի» սան է և որպես ֆուտբոլիստ արգենտինական թիմում հանդես է եկել 1988-94 թվականներին: