Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող շախմատի Հավակնորդների մրցաշարում այսօր հանգստի օր է:
Վաղը՝ մարտի 21-ին տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները:
ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ, չինացի Վան Հաոն կխաղա ռուս Կիրիլ Ալեքսեենկոյի հետ, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի մրցակիցը կլինի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, իսկ չինացի Դին Լիրենը պարտիա կանցկացնի հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Հիշեցնենք, որ 4-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վան-Հաոն:
Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի համաշխարհային թագի համար մրցախաց անցկացնել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: