Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը վերադարձել է Իսպանիա: Այս մասին տեղեկացնում է Marca պարբերականը։
«Հայաստանում հայտարարել են արտակարգ դրություն, այդ պատճառով մենք վերադարձանք Իսպանիա։ Սպորտն այժմ կարևոր չէ։ Բոլորս պետք է պայքարենք կորոնավիրուսի դեմ և կարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Միասնականությունն ամենամեծ ուժն է»,- ասել է Կապառոսը։
Հիշեցնենք, որ Կապառոսը Երևան էր ժամանել մարտի 13-ին: