Իտալական «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» միլանյան թիմ տեղափոխվելու մասին: Բելգիայի հավաքականի հարձակվողը նշել է, որ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը ցանկանում էր, որ ինքը մնա թիմում:
«Մեկ վատ մրցաշրջան կարող է լինել բոլորի համար: Դժվար իրավիճակ էր: Ես պետք է որոշեի գնալ այնպիսի թիմ, որտեղ ինձ տեսնում են հիմնական կազմում:
Սուլշերն ուզում էր, որ ես մնամ, բայց ես ասացի , որ ամեն ինչ ավարտված է»,-Լուկակուի խոսքերն է մեջբերում Goal-ը: