Ֆրանսիական «Լիոնը» 300.000 եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին, տեղեկացնում է L’Équipe-ը:
Այդ գումարի 1/3 ուղղվելու է դեղամիջոցի հայտնաբերմանը: 200.000 եվրոն էլ կծախսվի բժշկական սարքավորումներ գնելու համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11.000-ի: 370 մարդ մահացել է:
Հավելենք, որ Ֆրանսիայի առաջնությունը դադարեցված է: