Լեգանդար լողորդ Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկիրիայի Հանրապետության նախագահի խորհրդական, այս մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
«Շավարշ Կարապետյանը կամավոր հիմունքներով նշանակվել է Բաշկիրայի Հանրապետության ղեկավարի խորհրդական: Նրա հիմնական գործառույթների շրջանակը լինելու է մարզում սպորտի զարգացումը»,-ասված է Հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Շավարշ Կարապետյանը կտեղափոխվի բնակության Բաշկիրիայի Հանրապետություն։
Շավարշ Կարապետյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին Կիրովականում: Ջրասուզալող մարզաձևում 13-անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի 11-ակի ռեկորդակիր է:
1976 թվականի սեպտեմբերի 16-ին Շավարշ Կարապետյանը եղբոր՝ Կամոյի հետ Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ավելի քան 20 ուղևորի կյանք է փրկել: