«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը խոսել է Պոլ Պոգբայի կարգավիճակի մասին.
«Բոլորը նորից խոսում են Պոգբայի ու նրա ապագայի վերաբերյալ: Շատերին հետաքրքրում է նրա անձնական տեսակետը, ինչ մարզավիճակում է, երբ կկարողանա վերադառնալ խաղադաշտ, ինչպես կհարմարվի Բրունու Ֆերնանդեշի հետ համագործակցությանը: Վաղ, թե ուշ մենք կիմանանք այս հարցերի պատասխանները:
Ես ցանկանում են, որ նա մնա ու Ֆերնանդեշի հետ լինի դաշտում՝ միաժամանակ, իսկ եթե չէ, ապա «Ռեալն» էլ, «Յուվեն» էլ նրա համար շատ լավ տարբերակներ են:
Այն քննդատությունը, որը հնչում է Պոգբայի հասցեին, տեղին չէ: Նա շատ է աշխատում և ցանկանում է րոպե առաջ վերադառնալ խաղադաշտ ու օգուտ տալ իր թիմին: Վստահ եմ, քանի որ անձամբ եմ տեսել նրա մարզումները վաղ տարիքում:
Եթե նա ստիպված լինի հեռանալ, ապա շատ լավ կհարմարվի ցանկացած թիմում»,-ասել է Պոգբան: