Գերմանական «Այնտրախտի» ֆուտբոլիստը կորոնավիրուսով վարակվելու դրական թեստ է հանձնել, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ ակումբի ֆուտբոլիստներից մեկը վատ է զգացել իրեն և դիմել է բժիշկներին, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Թիմի բոլոր ֆուտբոլիստները կենթարկվեն 14-օրյա կարանտինի:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի առաջնությունը դադարեցված է: Դրա վերսկսման նախնական ժամկետը՝ ապրիլի 2-ն է: