Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Տեո Էրնանդեսի ծառայություններով եվրոպական մի շարք ակումբներ են հետաքրքրված։
Football Italia-ն, հղում կատարելով La Gazetta dello Sport-ին, տեղեկացնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուսը»։ Բացի «բիանկոներիներից» Էրնանդեսի ծառայություններով հետաքրքրված են ևս մի քանի ակումբներ ԱՊԼ-ից։
Թե՛ «Յուվենթուսը», թե՛ ԱՊԼ-ի ակումբները պատրաստ են 45 միլիոն եվրո վճարել Էրնանդեսի համար։ «Միլանը» ցանկանում է ստանալ վաճառքից 40-50 միլիոն եվրո։
Հաղորդվում է, սակայն, որ Տեո Էրնանդեսը մտադիր չէ լքել «Միլանը»։ Նա ցանկանում է մնալ ակումբում։