Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է մրցաշրջանի դադարի, ինչպես նաև թիմի կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոիի վերականգնման մասին, ով վարակվել էր կորոնավիրուսով։
«Կալումի մոտ ամեն բան կարգին է։ Նա գրեթե ապաքինվել է, ու մենք շատ ուրախ ենք նման նորության համար։ Ես շատ լավ տեղյակ եմ, որ ոչ բոլորը կարող են ապաքինվել այս վիրուսից։ Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում բոլոր ֆուտբոլիստներին և ոչ միայն պատասխանատվություն ունենալ այս շրջանում սեփական և ուրիշների առողջության համար։
Իհարկե, մենք մինչև հիմա չգիտենք, թե երբ կվերսկսվեն խաղերը։ Բայց ներկա պահին դա այն չէ, ինչի համար պետք է անհանգստանալ։ Մենք բոլորս կարոտում ենք ֆուտբոլը, բայց հիմա ամենակարևորը առողջությունն է։ Մենք պետք է պատասխանատու ձևով մեզ պահենք այս շրջանում։
Վստահ եմ, որ ես մենակ չեմ, ով առանց ֆուտբոլի տարօրինակ է զգացել իրեն այս հանգստյան օրերին։ Բայց գլոբալ առումով այդ ամենը նշանակություն չունի»,–Լեմպարդի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։