«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն խոսել է իր վերաբերմունքի մասին Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի նկատմամբ:
«Ես կցանկանայի մարզաշապիկներ փոխանակել Մեսսիի հետ: Ես արդեն փոխանակվել եմ Ռոնալդուի հետ մարզաշապիկներով՝ «Յուվենտուսի» հետ նրա առաջին խաղերից հետո:
Ես հանդիպեցի Մեսսիի հետ, մենք համատեղ լուսանկարեցինք, չնայած նա այն ժամանակ չէր խաղում, բայց ընկերական հանդիպում էր Իտալիայի և Արգենտինայի միջև: Մենք խոսեցինք նրա որդու մասին, ես հարցրեցի, թե ինչո՞ւ է նրան անվանել Չիրո»,- մեջբերում է հարձակվողին Football-italia-ն: