«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարիերան կարող է շարունակել ԱՊ-ում։ Այս մասին գրում է իսպանական AS-ը՝ հղում կատարելով Gazetta dello Sport-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Պրեմիեր լիգայից երեք ակումբ հետաքրքրված է Դոնարումայի ծառայություններով։ Այդ թիմերն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Էվերթոնը»։
Ավելի վաղ Դոնարումայի նկատմամբ կար հետաքրքրություն «Յուվենթուսից» և «Պարի Սեն Ժերմենից»։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։
Դոնարուման «Միլանի» սան է։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։