«Բորուսիա» Մյունխենգլադբախի ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձից։ Նրանք ցանկանում են այդ գումարն ուղղել ակումբի այն աշխատակիցներին, ովքեր կորոնավիրուսի համավարակի պայմաններում շարունակում են իրենց աշխատանքը։
«Ակումբը խորհուրդ է տվել հրաժարվել աշխատավարձերից։ Տղաներն ասել են, որ եթե դա կօգնի թիմին, ապա նրանք պատրաստ են անել դա։ Ես հպարտ եմ նրանցով»,-ասել է ակումբի սպորտային տնօրեն Մաքս Էբերլը, ում խոսքն է մեջբերում Bleacher Report-ը։
Կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով Գերմանիայի Բունդեսլիգան դադարեցված է։