Լոնդոնի «Արսենալը» տեղեկություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Արտետայի առողջության մասին, ով վարակվել էր կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի պաշտոնական մամուլի ծառայությունը:
«Միկելի առողջական վիճակը գերազանց է: Նա բարձր տրամադրություն ունի և վստահ է, որ շուտով կվերադառնա աշխատանքին:
Նա ինտերնետի միջոցով շփվում է ֆուտբոլիստների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի առաջնությունը հետաձգվել է մինչև ապրիլի 30-ը: