Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Դավիդ Լուիսի հետ։
32-ամյա ֆուտբոլիստը ամբողջությամբ վայելում է թիմի մարզչական շտաբի վստահությունը։ Այդ իսկ պատճառով «Արսենալը» ցանկանում է ակտիվացրել ավտոմատ կերպով ևս մեկ տարով պայմանագրի երկարաձգումը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Լուիզը մասնակցել է 25 հանդիպման ու 2 գոլ է խփել։
Անգլիայի Պրեմիեր լիգան ներկա պահին դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով։