Ռուսական «Կրասնոդար» ակումբի հարձակվող Արին խոսել է երկրում կորոնավիրուսի համաճարակի տարածման մասին, հաղորդում է Jovem Pan-ը:
«Սարսափելի իրավիճակ է: Ես և իմ ընտանիքը անչափ անհանգստացած ենք:
Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի: Գիտեմ, որ Ռուսաստանում նոր դեպքեր են հայտնաբերվում:
Խոսել եմ «Կրասնոդարի» մարզիչներից մեկի հետ և նա ասել է, որ քաղաքում կորոնավիրուսից մահվան դեպք է հայտնաբերվել: Չգիտեմ ՝ որքանով է այդ լուրը հավաստի, բայց իրավիճակը մտահոգիչ է»,- ասել է Արին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 199 դեպք և կա մեկ զոհ: