«Բրուկլին Նետսի» հարձակվող Քևին Դյուրանտի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
«Ինձ հետ ամեն բան կարգին է: Մնացեք կարանտինում: Զգույշ եղեք, հոգ տարեք ձեր մասին: Մենք կանցնենք սրա միջով»,- ասել է Դյուրանտը:
Նշենք՝ «Բրուկլին Նետսի» ևս 3 բասկետբոլստի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել, սակայն նրանց անունները չեն հաղորդվում:
Հիշեցնենք՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը համաշխարհային համաճարակ ճանաչեց: Վիրուսի վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019 թվականի վերջերին Չինաստանի Վուհան քաղաքում: Դրանից հետո այն ներթափանցել է աշխարհի ավելի քան 150 երկիր: Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 190 հազար դեպք է գրանցվել, որից ավելի քան 7 հազարը՝ մահվան ելքով: