Ղազախական մի շարք ակումբներ հրաժարվել են վճարել իրենց ֆուտբոլիստների աշխատավարձերը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում կարանտին է հայտարարվել և ակումբները այդ փաստը օգտագործում են ՝ ֆուտբոլիստների աշխատանքային պայմանագրերը «սառեցնելու» համար:
Հետևաբար, մինչև ապրիլի 17-ը այդ ակումբների ֆուտբոլիստները աշխատավարձ չեն ստանա:
Նշվում է, որ այդ ժամկետը կարող է երկարաձգվել, եթե երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվի: