«Բավարիան» դեռևս մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեին:
Ըստ Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկեի, անցած շաբաթ մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հանդիպել է խաղացողի գործակալների հետ `հնարավոր տեղափոխությունը քննարկելու համար։
Սակայն Սանեն միակ ֆուտբոլիստը չէ, ում ցանկանում է ձեռք բերել գերմանական գրանդը․ «Բավարիան» հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Վերոնայի» պաշտպանի նկատմամբ։