«Ուրալի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը աջակցել է որոշումը` դադարեցնել բոլոր մարզական իրադարձությունները ՌՊԼ-ի հովանու ներքո, ներառյալ Պրեմիեր լիգան և Ռուսաստանի գավաթը։ Նաև 27-ամյա ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ շուտով շարք կվերադառնա ՝ փետրվարի 2-ին «Արարատ-Արմենիա» թիմի հետ ստուգողական խաղում (1-1) ստացած վնասվածքից հետո:
«Ես այժմ Եկատերինբուրգում եմ և կմնամ այստեղ: Ես դեռ չեմ պլանավորում վերադառնալ Հայաստան: Այնտեղ իրավիճակը նույնպես շատ լավ չէ. եթե վերադառնամ, ստիպված կլինեմ 14 օր կարանտինում լինել: Ընդհանրապես, վնասվածքի պատճառով ես ստիպված էի թռչել Գերմանիա՝ բուժզննման, բայց նրանք զանգահարեցին ինձ և ասացին, որ այժմ այնտեղ թռչելու իմաստ չկա: Բժիշկները մագնիսառեզոնանսային շերտագրություն արեցին և ես կվերականգնվեմ ևս 4 շաբաթ: Հիմա հարցն այն է, որ եթե իմ ջիլը չի ապաքինվում, ապա երևի վիրահատության կարիք կունենամ: Ես կլինեմ Եկատերինբուրգում, ես ոչ մի տեղ չեմ գնալու, հուսով եմ, որ Ռուսաստանի առաջնության վերսկսման ժամանակ ինձ մոտ արդեն ամեն ինչ կարգին կլինի և Գերմանիա մեկնելու և վիրահատվելու կարիք չի լինի։
Հիմա ես ընտանիքիս հետ տանն եմ: Կարծում եմ, որ առաջնությունը հետաձգելու որոշումը ճիշտ որոշում է: Աշխարհի բոլոր առաջատար և ուժեղագույն առաջնությունները նույնպես դադարեցվել են, ինչու՞ պետք է տարբերվենք նրանցից: Այո, Ռուսաստանում ասում են, որ վիրուսը չի տարածվել այնքան, որքան եվրոպական որոշ երկրներում, բայց դեռ վտանգ կա: Կարծում եմ, որ ավելի լավ է դադարեցնել մրցաշարը, որպեսզի ամեն ինչ հարթվի, հետո հանգիստ շարունակենք ֆուտբոլ խաղալ: Ես ուզում եմ, որ մարդիկ երկրպագեն իրենց ակումբներին մարզադաշտերում ՝ չմտածելով, որ նրանք կարող են վարակվել: Բոլոր մարդիկ և ամբողջ աշխարհը պետք է հասկանան, որ այժմ ամենակարևորը մարդկանց անվտանգությունն է», — մեջբերում է Հարոյանին Sport24-ը: