«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում ժամանակը կարանտինում:
Ֆաբրեգասը դուրս է եկել պատշգամբ և հարևաններին ողջունել է «Ուղևորություն դեպի Ամերիկա» ֆիլմում Էդի Մրֆիի հերոսի ոճով, և ի պատասխան՝ հայհոյանքի արժանացել: Տեսանյութում ֆուտբոլիստը օգտագործել է այդ ֆիլմի հնչյունավորումը:
«Մեկուսացման չորրորդ օրը: Մարդիկ իսկապես շատ նյարդային են դառնում»,- գրել է Ֆաբրեգասը:
Day 4 of isolation and people are getting really tense up here… 🤣 #CoronaVirus #YoMeQuedoEnCasa 🙏🏻 pic.twitter.com/oK0i6YK6Qk
— Cesc Fàbregas Soler (@cesc4official) March 17, 2020
Ավելի վաղ Ֆաբրեգասը գրառում էր կատարել Թվիթերում՝ երկրպագուներից հարցնելով, թե ինչով կարելի է զբաղվել կարանտինի ընթացքում.
«Քանի որ կինս այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ, ի՞նչ սերիալներ խորհուրդ կտաք դիտել, որոնք ավելի քան 4 եթերաշրջան են տևում»,- գրել էր Ֆաբրեգասը: