Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող շախմատի Հավակնորդների մրցաշարում այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները:
ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան կմրցի ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյի հետ: Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Յան Նեպոմնյաշչին մրցախաղ կունենա իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մյուս 2 պարտիաներում չինացի Վան Հաոն կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ չին Դին Լիժենի հետ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցաշարն անցկացվում է առանց հանդիսականների:
1-ին տուրի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի համաշխարհային թագի համար մրցախաց անցկացնել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: