Իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան կարող է մարզչական կարիերա սկսել «Արսենալում», տեղեկացնում է Sport.es-ը:
«Դա իմ սիրելի ակումբն է, որտեղ ես հրաշալի տարիներ եմ անցկացրել: Հպարտ եմ, որ այս թիմի մասնիկն եմ եղել:
Իհարկե, կցանկանայի մինչև կարիերայիս ավարտը ևս մեկ հանդիպում անցկացնել «Արսենալի» կազմում:
Խոսել եմ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ: Նա ասաց, որ ցանկանում է ինձ տեսնել «Արսենալի» մարզչական շտաբում:
Ինձ դուր է գալիս այդ գաղաբարը»,- ասել է Կասորլան:
Հիշեցնենք, որ Կասորլան «Արսենալի» կազմում հանդես է եկել 2012-17 թվականներին: