Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայում և Իսպանիայի Լա լիգայում կարծում են, որ Իտալիայի և Իսպանիայի առաջնությունները չեն կարող ավարտին հասցնել մինչև հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Չնայած ՈՒԵՖԱ-ի դրած խնդիրներին, որն է ավարտին հասցնել ազգային առաջնությունները մինչև հունիսի 30-ը, Ա սերիայի ներկայացուցիչները կարծում են, որ դա հնարավոր չէ։
Թե՛ Իտալիայում, թե՛ Իսպանիայում կան ակումբներ, որոնք մասնակցում են եվրագավաթներին։ Սա նշանակում է, որ եթե անգամ մրցաշարերը վերսկսվեն մայիսի սկզբին, հնարավոր չի լինի խիտ գրաֆիկով կազմակերպել հանդիպումները։
Ա սերիայում և Լա լիգայում կարծում են, որ հնարավոր չէ ավարտել առաջնությունները մինչև հունիսի 30-ը։