Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հայտարարությամբ է հանդես եկել կապված կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում ստեղծված իրավիճակի և Ա սերիայի վերսկսման վերաբերյալ։
«Մենք դիտարկում ենք յուրաքանչյուր մարզական միջոցառման արգելում բաց օդում, քանի որ որոշ մարդիկ անտեսում են տանը մնալու կոչերը։
Սպասվում է, որ Ա սերիան կվերսկսվի մայիսի սկզբին»,-հայտարարել է Իտալիայի սպորտի նախարարը, ում խոսքերն է մեջբերում Նիկոլո Սկիրայի Twitter-ի էջը։
Իտալիան շարունակում է մնալ Եվրոպայում կորոնավիրուսի էպիկենտրոնը։