Ըստ Gazzetta-ի, «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Էշլի Յանգի հետ:
Հաղորդվում է, որ միլանյան ակումբը 34-ամյա անգլիացուն կառաջարկի նոր պայմանագիր ՝ մրցաշրջանի երկարաձգմամբ: Նշվում է, որ կողմերը արդեն պայմանավորվել են ստորագրել պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Յանգն այս ձմռանը «Ինտեր» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»։ Նոր թիմի կազմում նա մասնակցել է 7 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: