«Էվերտոնը» մտադիր է ամռանը ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Մաթիաս Վեսինոյին: Այդ մասին հայտնում է everton.vitalfootball-ը։
Ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և «Էվերտոնը»։ Վերջիններիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին աշխատել է Խամեսի հետ «Ռեալում»։
Ռոդրիգեսի պայմանագրի ժամկետի լրանալուն մնացել է 18 ամիս։ Հիշեցնենք, որ Խամեսը «Ռեալ» է վերադարձել նախորդ ամառ Մյունխենի «Բավարիայից», որտեղ անցկացրել է երկու տարի վարձակալական հիմունքներով։