«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Դիոգու Դալոտը խոսել է իր թիմակից Բրունու Ֆերնանդեշի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Բրունուն հրաշալի վարպետ է: Վստահ եմ ՝ նա թիմի լեգենդներից մեկը կդառնա:
Սա ՄՅՈւ-ի լավագույն տրանսֆերներից էր:
Նա խաղացել է ՝ Իտալիայում և Պորտուգալիայում, որտեղ կրել է թիմի ավագի թևկապը:
Բրունուն ընդամենը 25 տարեկան է և դեռ կարող է մեծ նվաճումների հասնել»,- ասել է Դալոտը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Ֆերնանդեշը մասնակցել է 5 հանդիպման ու դարձել ՝ 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: