«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն իր երախտագիտությունն է հայտնել բժիշկներին, ովքեր օգնում են կորոնավիրուսի դեպ պայքարին.
«Այս օրերը ցույց են տալիս, թե ովքեր են իրական հերոսները, և դրանք ֆուտբոլիստները կամ մարզիկները չեն: Հենց հիմա՝ այս ճգնաժամային իրավիճակում, կան շատ բժիշկներ և բուժաշխատողներ, ովքեր իրենց կյանքն են տալիս մեզ բոլորիս համար: Կարծում եմ՝ չենք կարող ամբողջապես շնորհակալություն հայտնել նրանց այն ամենի համար, ինչ անում են մեզ համար, նրանք փրկում են մեր կյանքերը»,- Գյունդողանի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը համաշխարհային համաճարակ ճանաչեց: Վիրուսի վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019 թվականի վերջերին Չինաստանի Վուհան քաղաքում: Դրանից հետո այն ներթափանցել է աշխարհի ավելի քան 150 երկիր: Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 190 հազար դեպք է գրանցվել, որից ավելի քան 7 հազարը՝ մահվան ելքով: