Պորտուգալիայում մահացել է Մարիու Վերիսիմուն, որը «Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի ընկերն էր, հայտնում է A Bola-ն:
Առողջապահության նախարար Մարտա Տեմիդուի խոսքով, Վերիսիմուն մահացել է կորոնավիրուսից: Նա «Էշտրելա» ակումբի մերսողն էր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժեզուսի կորոնավիրուսի թեստը «թույլ / չհամոզիչ» արդյունք է ցույց տվել, այդ իսկ պատճառով նա ևս մեկ անգամ կստուգվի:
Հիշեցնենք՝ «Ֆլամենգոյի» ֆունկցիոներներից մեկի՝ Մաուրիցիո Գոմես դե Մաթոսի, կորոնավիրուսի թեստը դրական էր: Այս պահին բրազիլական ակումբի բոլոր ֆուտբոլիստները երկշաբաթյա կարանտինում են:
Այս պահին աշխարհում COVID-19 վիրուսից ավելի քան 7 հազար մարդ է մահացել: