«Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեսուսը վարակվել է կորոնավիրուսով: 65-ամյա մասանգետի թեստը դրական է եղել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆլամենգոյի» փոխնախագահ Մաուրիսիո Գոմես դե Մատոսի կորոնավիրուսի թեստը ևս դրական է եղել։
Նշվում է, որ դե Մատոսը ակումբի ղեկավար Ռոդոլֆո Լանդիմի հետ միասին մարտի սկզբին այցելել է Մադրիդի «Ռեալի» ուսումնամարզական կենտրոն և հանդիպել մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: