«Ջենոայի» նախագահ Էնրիկո Պրեցիոզին հայտարարել է, թե երբ է վերսկսվելու Իտալիայի Ա սերիայի առաջնությունը։
«Մենք գիտեինք, որ ԵՎՐՈ-2020-ը հնարավոր է հետաձգվի։ Դա ճիշտ որոշում էր։ Չգիտեմ՝ մրցաշարի հետաձգումը ինչ հետևանքներ կթողա, բայց ազգային առաջնությունները ավարտել պետք է ։
Անկեղծ ասած, դժվար է ենթադրություններ անել։ Մենք պետք է հուսանք, որ վիրուսը ավելի ուժեղ կերպով չի տարածվի։ Կարծում եմ՝ կառավարությունը այս հարցով որոշում կկայացնի մինչ Զատիկը (ապրիլի 12)։
Ա սերիան ու Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան եկել են այն հայտարարին, որ մրցաշարը պետք է վերսկսվի մայիսի 9-ին»,-ասել է «Ջենոայի» նախագահը Kiss Kiss ռադիոկայանին տված հարցազրույցում։