Եվրո-2020-ի հետաձգումը հաջորդ ամառ կերկարաձգի Պորտուգալիայի չեմպիոն լինելու կարգավիճակը: Ֆորմալ առումով, դա կլինի 5 տարի (առնվազն)`2016-ից 2021 թվականներին: Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ միայն մեկ երկիր ունի ավելի երկար չեմպիոնական կարգավիճակ՝ Իսպանիան (2008-2016):
Այսօր ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատեց, որ Եվրո-2020-ը հետաձգվել է և կանցկացվի 2021 թվականին՝ հունիսի 11-ից հուլիսի 11-ը: