Լոնդոնում Օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցող հայ բռնցքամարտիկները Երևան կվերադառնան վաղը՝ մարտի 18-ին: Այս մասին ArmSport—ը տեղեկացավ բռնցքամարտի օլիմպիական հավաքականի մարզչական շտաբից:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ՄՕԿ-ը երեկ որոշում ընդունեց ընդհատել վարկանիշային մրցաշարը: Այն վերսկսվելուն պես կշարունակվի մրցումային 3-րդ օրվա արդյունքերով:
Այս պահին հայ բռնցքամարտիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: