«Բարնլիի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի՝ փետրվար ամսվա լավագույն մարզիչ: 48-ամյա մասնագետը կարիերայում երկրորդ անգամ է արժանացել այս մրցանակին, հայտնում է մրցաշարի մամուլի քարտուղարությունը:
Դայչն այս կոչման համար պայքարում շրջանցել է Միկել Արտետային («Արսենալ»), Ուլե-Գունար Սուլշերին («Մանչեսթեր Յունայթեդ») և Քրիս Ուիլդերին («Շեֆիլդ Յունայթեդ»):
Փետրվարին «Բարնլին» ոչ մի պարտություն չի կրել Անգլիայի առաջնությունում: Դայչի թիմը ոչ-ոքի է խաղացել «Արսենալի» (0-0), «Նյուքասլ Յունայթեդի» հետ (0-0), ինչպես նաև հաղթել է «Սաութհեմփթոնին» (2-1) և «Բորնմութին» (3-0):
«Բարնլին», վաստակելով 39 միավոր, Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Հիշեցնենք՝ մարտին ԱՊԼ-ի ղեկավարությունը դադարեցրել է առաջնությունը կորոնավիրուսի պատճառով: