Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության հետաձգումը։ Այն կայալանու է 2021 թվականին։
«Ինչ վերաբերում է ինձ, ապա վերջին ամիսների իրադարձությունները ստիպել են ինձ մտածել։ Միևնույն ժամանակ այս բարդ ժամանակներում մարդիկ սկսել են միմյանց վերաբերվել բարեկեցությամբ ու հասկանալով։
Մենք բոլորս պետք է պաշտպանենք առողջությունն ու մարդկային կյանքերը։ Դա վերաբերվում է նաև ֆուտբոլին։ Այնպես որ հետաձգման որոշումը ճիշտ էր։ Իհարկե, ֆուտբոլիստները կցանկանային, որ մրցաշարը կայանար։ Նրանք ապրում են այսպիսի մեծ մրցաշարերի համար»,-Լյովի խոսքերն է մեջբերում գերմանական ֆուտբոլային միության կայքը։
ԵՎՐՈ-2020-ը հետաձգվել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման պատճառով։