«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է բաժանվել պաշտպան Սամուել Ումտիտիից։
Calciomercato-ի տեղեկություններով՝ ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են իտալական երկու ակումբներ՝ ի դեմս «Ինտերի» և «Յուվենթուսի»։
Ավելի վաղ կար տեղեկություն այն մասին, որ Ումտիտիի տրանսֆերային արժեքը կատալոնական ակումբը գնահատում է 50 միլիոն ֆունտ ստերլինգ։
Սամուել Ումտիտին 2016 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում։