Լոնդոնում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանն, ինչպես հայտնի է, Տոկիո-2020-ի ուղեգիր է նվաճել:
1/8 եզրափակչում հայ մարզիկը մրցել է Իսրայելը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Ալավերդյանի հետ և հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Կորյունը դուրս է եկել 1/4 եզրափակիչ և ապահովել օլիմպիական ուղեգիրը։ Այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր են նվաճում 1/4 եզրափակիչ դուրս եկած բոլոր բռնցքամարտիկները։
Կորյուն Սողոմոնյանի մենամարտի տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Հիշեցնենք՝ երեկ կայացած մենամարտերից հետո Լոնդոնի վարկանիշային մրցաշարը դադարեցվել է: