Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ռիկարդո Սոտիլը հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Daily Mail-ը:
Անգլիական ակումբի ներկայացուցիչները արդեն կապվել են Սոտիլի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև ՝«Տոտենհեմը», «Միլանը» և «Յուվենտուսը»:
Հավելենք, որ Ա Սերիայի այս առաջնությունում Սոտիլը մասնակցել է 12 հանդիպման: