«Սելթիկի» կիսապաշտպան Քրիստոֆեր Այերը կարող է շարունակել կարիերան Իտալիայում:
«Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում 21-ամյա խաղացողի նկատմամբ: Calciomercato-ն հայտնում է, որ «ռոսոներները» արդեն շուրջ մեկ տարի է հետևում են ֆուտբոլիստի առաջընթացին: Շոտլանդացիներն իրենց կիսապաշտպանին գնահատում են 30 միլիոն եվրո:
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ «Միլանը» հավակնում է նաև «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլին: