«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը կարող է փոխել ակումբը այս ամռանը, գրում է Manchester Evening News-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում 28-ամյա մեքսիկացու նկատմամբ: Գայլերը պատրաստ են վաճառել իրենց խաղացողին, բայց միայն ընդունելի առաջարկի դիմաց: Հիշեցնենք, որ 2019-ին Խիմենեսը 35 միլիոն եվրոյով տեղափոխվեց անգլիական ակումբ «Բենֆիկայից»:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հարձակվողին հավակնում են նաև «Արսենալը» և «Տոտենհեմը»: