Ֆուտբոլի Ղազախստանի առաջնությունը նույնպես դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով:
Sports.kz-ի հաղորդմամբ, Պրեմիեր լիգան կվերսկսվի ապրիլի 15-ին: Դադարեցվել են նաև երկրի գավաթի խաղարկությունն ու առաջին և 2-րդ լիգաները:
Հիշեցնենք, որ Ղազախստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Աստանան», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: