Ապրիլի 16-ից 23-ը Հայաստանում նախատեսված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը հետաձգվել է՝ կորոնավիրուսի տարածման պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով։
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ 2020 թ. ապրիլի 18-ից 23-ը Հայաստանում չորրորդ տարին անընդմեջ պետք է անցկացվեր Զարգացման մրցաշար, որին պետք է մասնակցեին Մ-14 և Մ-15 տարիքային թիմերից բաղկացած 4-ական հավաքական: