Թուրքիան դիմել է ՈՒԵՖԱ-ին և պատրաստակամություն հայտնել՝ անցկացնելու ԵՎՐՈ-2020-ը:
AS պարբերականի հաղորդմամբ, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հույս է կապում այն փաստի հետ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն և ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը լավ հարաբերություններ ունեն: Այնուամենայնիվ, այս փաստը դժվար թե օգնի թուրքերին, քանի որ ՈՒԵՖԱ-ն նախատեսում է հետաձգել մրցաշարը:
Թուրքիայի կողմից խոսում է միայն այն փաստը, որ երկրում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել:
Հիշեցնենք, որ մրցաշարը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը, բայց ամեն ինչ կվճռվի վաղը կայանալիք ՈՒԵՖԱ-ի օնլայն կոնֆերանսի ընթացքում: